Քիմ Քարդաշյանի հարսանիքի լուսաբանման համար` 1 միլիոն դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2011 20:18

Ամերիկյան People պարբերականը Քիմ Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հարսանիքի լուսաբանման իրավունքի համար պատրաստ է վճարել մեկ միլիոն դոլար: Թեեւ մեդիաղեկավարների խոսքով, վերջին շրջանում հետաքրքրությունը Քիմ Քարդաշյանի անձի նկատմամբ թուլացել է, սակայն հարսանյաց հանդեսը կարող է դարձյալ հայտնվել հիթային իրադարձությունների շարքում:

Վերջերս Քարդաշյանը հայտարարել էր, որ ամուսնանալուց հետո պատրաստ է վերցնել ամուսնու ազգանունը: US Weekly-ի տեղեկությամբ` նորապսակներն արդեն ստորագրել են ամուսնական պայմանագիր, որի համաձայն ապահարզանի դեպքում Քարդաշյանի անշարժ գույքից, ունեցվածքից եւ ամուսնության ընթացքում վաստակած գումարից Համֆրիսին ոչինչ չի անցնի: Անցած տարի 30-ամյա Քարդաշյանը տարբեր գովազդային արշավներում վաստակել է 10 միլիոն դոլար, իսկ 26-ամյա Համֆրիսը`միայն 3,2 միլիոն:

 

Դիտվել է 1965 անգամ:
Print Friendly

Leave a Reply