«Զվարթնոցից» բերման է ենթարկվել փաստաթղթեր, կնիքներ և դրոշմներ կեղծողը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 13, 2011 17:19

Հունիսի 13-ին, ժամը 02.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 25-ամյա Համբարձում Հ.-ին, որը 2010 թ. մայիսի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

 

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply