Իտալիան Ֆրանսիայից խլեց խոշորագույն գինի արտադրողի կոչումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2011 17:17

Իտալիան վերադարձրել է աշխարհում ամենախոշոր գինի արտադրողի կոչումը, որը Ֆրանսիային էր զիջել 2007–ին։ Այս մասին գրում է The Daily Telegraph–ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի և Coldiretti իտալական գյուղատնտեսական կազմակերպության տվյալները։
2010–ին Իտալիան արտադրել է 4,96 մլրդ լիտր գինի, իսկ Ֆրանսիան՝ 4,32 մլրդ լիտր։ Ֆրանսիայում գինիների արտադրությունը կրճատվել է, մինչդեռ Իտալիայում հաջողվել է գինարտադրությունը նախորդ տարվա համեմատ պահպանել նույն մակարդակի վրա։
Բացի այդ, ըստ պարբերականի, պրոսեկոյի (շամպայնի իտալական տարբերակը) արտադրությունը հասել է 420 մլն լիտրի, մինչդեռ Ֆրանսիային հաջողվել է արտադրել միայն 400 մլն լիտր շամպայն։

Եվրոպայի գինի արտադրող լիդերների եռյակի մեջ են ընդգրկված Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան։ Իտալական գինու խոշորագույն ներկրող են համարվում ԱՄՆ–ը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։

Tert.am

 

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply