Ադրբեջանում դեմ են «Եվրատեսիլ-2012»-ին Հայաստանի մասնակցությանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 13, 2011 17:16

Ադրբեջանի, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» (ՂԱԿ) ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է, որ եկող տարի Բաքվում տեղի ունենալիք «Եվրատեսիլ-2012»-ին հայերի մասնակցությունն անթույլատրելի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Նաղին սպառնացել է, որ եթե իշխանությունները հայերին թույլ տան Բաքու գալ, ապա «նրանք խիստ կզղջան դրա համար»:

«Եթե պետությունը կոշտ դիրք ցուցադրի եւ հիմնավորի այն, դա միջազգային կազմակերպությունների կողմից կընդունվի: Հակառակ դեպքում, ինչ անհրաժեշտություն կա մրցույթն Ադրբեջանում անցկացնելու մեջ: Հայերը չպետք է Բաքու գան, որովհետեւ մենք հակամարտում ենք նրանց հետ: Սա հասկանում են նաեւ միջազգային կազմակերպությունները», -ասել է Նաղին:

ՂԱԿ առաջնորդը սպառնացել է, որ եթե հայերը «Եվրատեսիլ»-ի հետ կապված Ադրբեջան ժամանեն, «տհաճ իրադարձություններ տեղի կունենան»: «Այժմվանից զգուշացնում ենք իշխանություններին, որ եթե «Եվրատեսիլ»-ի համար հայերը ժամանեն Բաքու, միջուցառումը ցավալի արդյունք կունենա», -հայտարարել է Նաղին եւ կոչ արել ադրբեջանական հանրությանը ակտիվություն ցուցաբերել այդ հարցում:

 

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply