Համաներմամբ ազատ է արձակվել 434 դատապարտյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2011 16:36

Հունիսի 12-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 434 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 38 դատապարտյալի պատժաչափը:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը մեկնարկել է մայիսի 27-ից:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 50-ը, կրճատում 3,

«Էրեբունի» – ազատ է արձակվել 96-ը, կրճատում 7,

«Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,

«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,

«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» – ազատ է արձակվել 42-ը, կրճատում 3,

«Վանաձոր» – ազատ է արձակվել 17-ը,

«Սևան» – ազատ է արձակվել 49-ը,

«Հրազդան» – ազատ է արձակվել 22-ը,

«Աբովյան» – ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,

«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,

«Կոշ» – ազատ է արձակվել 86-ը:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply