Ակունք եւ Գեղհովիտ համայնքներում վերընտրվել են գործող գյուղապետերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2011 15:53

Գեղարքունիքի մարզի Ակունք եւ Գեղհովիտ համայնքներում հունիսի 12-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ինչպես տեղեկացրեց մարզի թիվ 24 ԸԸՀ նախագահի տեղակալ Ավետիք Գասպարյանը, նախնական տվյալներով’ Ակունքում 2 968 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 1 838-ը: Գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արծրուն Ղարիբյանը ստացել է 970, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Ղազարյանը’ 740, անկուսակցական Կամո Պողոսյանը 68 ձայն: Անվավեր է ճանաչվել 60 քվեաթերթիկ: Գեղհովիտում 4 392 ընտրողներից քվեարկությանը մանակցել է 2 727 հոգի: Գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վարդան Պողոսյանը ստացել է 1 772, անկուսակցական Թաթուլ Գրիգորյանը’ 708 եւ անկուսակցական Նահապետ Գեւորգյանը’ 199 ձայն, անվավեր է ճանաչվել 48 քվեաթերթիկ: Ընտրությունների վերաբերյալ տեղամասերում խախտումներ չեն արձանագրվել, իսկ ընտրատարածքային ընտրահանձնաժողովում դրանց վերաբերյալ դիմումներ չեն ստացվել:

 

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply