Թուրքիայում քրդական կուսակցության անկախ թեկնածուն ռեկորդային չափով քվեներ է ստացել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 13, 2011 15:36

Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից Ստամբուլի 3-րդ ընտրատարածքում անկախ թեկնածու առաջադրած Լեւենթ Թյուզելը ստացել է 136 հազար 746 քվե։

Լեւենթ Թյուզելին հաջորդել է կրկին քրդական կուսակցության կողմից առաջադրված անկախ թեկնածու Սըրրը Սուրեյան, ով  Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում հավաքել է 119 հազար 269 քվեա։ Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում առավելապես ապրում են ոչ մահմեդականներ, այդ թվում՝ հայեր։

Նշենք, որ հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից առաջադրված 35 անկախ թեկնածու հայտնվել է խորհրդարանում։ Նախորդ խորհրդարանում քրդական կուսակցությունը կարողացել էր մտցնել 22 պատգամավորի։

NEWS.am

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply