Հայտնի դարձան գավաթակիրները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 13, 2011 16:22

Երևանում անցկացվող թենիսի Հայաստանի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել մի քանի տարիքային խմբերի ներկայացուցիչների հաղթողները: Մինչև 10 տարեկան պատանիների և աղջիկների մրցումներում ուժեղագույն ճանաչվեցինՎանիկ Ավետիսյանն ու Ալլա Խաչատրյանը: Մինչև 12 տարեկանների պայքարում լավագույններն են` Արման Մուրադյանը և Թամարա Հովհաննիսյանը, մինչև 16 տարեկանների` Արման Ղազարյանն ու Կարինե Թությանը:Մրցաշարը կավարտվի հունիսի 26-ին: Բոլոր տարիքային խմբերում լավագույնը ճանաչված խաղացողները հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային մրցումների:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply