Քննարկվել են համաքաղաքային ծրագրերի կատարման ընթացքին առնչվող հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2011 14:55

Համաքաղաքային ծրագրերի կատարման ընթացքին և մայրաքաղաքային տնետեսության կառավարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է , որ շարունակական վերահսկողության արդյունքում նախորդ տարվա 5 ամիսների համեմատ ` այս տարի զգալիորեն նվազել են մայրաքաղաքում ապօրինի և ինքնակամ կառույցների թիվը: Առևտրի և սպասարկումների վարչության պետը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի տարածքում ապօրինի, ինչպես նաև անգործության մատնված կրպակների ապամոնտաժման աշխատանքները. «Նման կրպակների առկայությունն անհարիր է մեր մայրաքաղաքինե,– նշել է քաղաքապետը` հանձնարարելով հետևողականորեն շարունակել և սեղմ ժամկետում ավարտել գործընթացը:

Ծխելու դեմ պայքարն ուժեղացնելու քաղաքապետի հանձնարարության համատեքստում զեկուցվել է, որ հանրային սպարկմամբ զբաղվող տնտեսվարող բոլոր սուբյեկտներն ծանուցվել են քաղաքապետի որոշման վերաբերյալ: Հանրային սպասարկման 33 օբյեկտ, քաղաքապետարանի և «Կանաչստանե ՀԿ–ի համատեղ իրականացրած մոնիթորինգի արդյունքում,  ծխողների համար հատուկ տարածք  ապահովելու համար արժանացել են «Կանաչստանե ՀԿ–ի շնորհակալագրերի: Առևտրի և սպասարկումների վարչության պետը նաև նշել է, որ այս ուղությամբ աշխատանքները շարունակվում են:

Անդրադառնալով վարձակալական պայմանագրերի ուսումնասիրությանն առնչվող հանձնարարականին` քաղաքապետը հանձնարարել է վերանայել բոլոր պայմանագրերը`դրանք համապատասխանեցնելով օրենսդրության ներկա պահանջներին և Երևանի ավագանու որոշումներին:

Քաղաքապետը հանձնարարել է ապահովել աղբահանության վարձավճարների բազայի վերջնական պատրաստումը, յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել աղբահանության վարձավճարների հավաքագրման վերաբերյալ տեղեկատվություն և պայմանագրերի կնքման ժամանակացույցը£

Զեկուցվել է , որ անհրաժեշտ 3100 –ի դիմաց` մայրաքաղաքում այսօր տեղադրված է շուրջ 2700 փոքր աղբաման: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ճշտել աղբամանների անհրաժեշտ թվաքանակն ու կարճ ժամկետում լրացնել բացը£

Բնապահպանության վարչության պետի զեկույցի համաձայն մայրաքաղաքի փողոցներում և պուրակներում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները:  Զուգահեռաբար ընթացքի մեջ են քաղաքապետարանի բնապահպանական ծրագրերի աշնանային փուլի նախապատրաստական աշխատանքները, որոնցով նախատեսվում է ընդլայնել առկա ոռոգման ցանցը, Նուբարաշեն վարչական շրջանում շուրջ 60 հեկտար տարածքով անտառային բուֆերային գոտի ստեղծել, բարեկարգել ու կանաչապատել Հաղթանակ զբոսայգու հարավային լանջը: Քաղաքապետի հանձնարարությամբ կանաչապատման և ծաղկապատման բոլոր ծրագրերն առավել ճիշտ և նպատակային իրագործելու նպատակով կմշակվի համապատասխան հայեցակարգ`  հաշվի առնելով բնապահպանների, ճարտարապետների և լանդշաֆտային դիզայնի մասնագետների կարծիքը£

Քաղաքապետի հանձնարարությամբ` մայրաքաղաքի առավել բանուկ հատվածներում և խաչմերուկներում արդեն տեղադրվել է 60 տեսախցիկ, որոնց օգնությամբ համաժամանակյա ռեժիմով վերահսկվում է տրանսպորտային միջոցների երթևեկը:

Հանրակրթության վարչության պետը զեկույցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ հետևողականորեն վերհսկվում է «Օգնիր դպրոցիդե կայքի միջոցով դպրոցներին տրամադրվող միջոցների մուտքն ու դրանց նպատակային օգտագործումը:

«Երևանջուրեե««ՀայՌուսգազարդե և «Հայաստանի էլեկտրացանցերե ընկերություններին հանձնարարվել է սեղմ ժմկետում բարեկարգել և պատշաճ տեսքի բելել իրենց ենթակառուցվածքների շինություններն ու դրանց հարակից տարածքները:

 

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply