Ըստ ԿՀՎ-ի ղեկավարի` պակիստանյան հատուկ ծառայությունները «խլուրդներ» են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2011 14:50

ԿՀՎ-ի տնօրեն Լեոն Պանետտան Պակիստանի իշխանություններին մեղադրել է  գրոհայինների  հետ համագործակցելու մեջ: Այս հայտարարությունն արվել է անցած ուրբաթ-շաբաթ օրերին`   Իսլամաբադ կատարած այցելության ժամանակ (մասնավորապես, Պանետտայի` ցամաքային զորքի գեներալ Ավշակ Փարվեզ Կայանիին  և Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար գեներալԱհմեդ Շուջա Փաշայի  հետ հանդիպման ժամանակ):

ԿՀՎ-ի ղեկավարը նրանց է փոխանցել փաստաթղթեր, որոնցից հետևում է, որ վերջերս կատարած հակաահաբեկչական  գործողությունը  տապալվել է վերջիններիս մեղքով. ամերիկյան կողմը երկրի զինվորական ղեկավարությանը հանձնել է  գրոհայինների  ճամբարների տեղակայման  հետախուզության տվյալները,  իսկ երբ պակիստանյան զորքերը հայտնվեցին ճամբարներում,  դրանք դատարկ գտան.  ճամբարականները հեռացել էին այդ վայրերից:

ԱՄՆ-ի ու Պակիստանի հարաբերությունները սրվել են մայիսին`  ԱՄՆ-ի կողմից առանց Պակիստանի հատուկ ծառայություններին տեղյակ պահելու  Ուսամա բեն Լադենին ոչնչացնելու օպերացիայից հետո:

 

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply