Չինաստանում ավելի քան 100 երեխա է թունավորվել
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 13, 2011 14:18
Ավելի քան հարյուր երեխայի օրգանիզմում բժիշկները հայտնաբերել են փոքրիկների կյանքի համար մեծ վտանգ ներկայացնող արճիճ:
Զանգվածային թունավորումը, ամենայն հավանականությամբ, ծնողների մասնագիտական գործունեության հետևանք է: Զանգվածային թունավորման հերթական դեպքը գրանցվել է Չինաստանի Չժեցզյան գավառում, ուր տեղի բժիշկները ստիպված էին անհապաղ բուժօգնություն ցուցաբերել հարյուր երեխայի, որոնք թունավորվել էին արճիճով:
Մի բան է հայտնի, որ բոլոր երեխաների ծնողները անագե փայլաթիթեղի արտադրամասի աշխատակիցներ են: Ամենահավանական տարբերակն այն է, որ փայլաթիթեղի պատրաստման տեխնոլոգիայի խախտում է եղել, ինչի հետևանքով էլ թունավորում է արձանագրվել:






Facebook
Tweet This
Email This Post
