Երկու բուհերում ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 13, 2011 16:05

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան», «Գյուրմրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:

Նախարարի համապատասխան հրամաններով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ոստանիկ Մարուխյանը, իսկ «Գյուրմրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի»  ռեկտորի պաշտոնակատար՝ Վարդևան Գրիգորյանը՝ մինչև համապատասխան կարգով ընտրությունների անցկացումը:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply