Երկու մարդ հիվանդանոցում է դեղորայքային թունավորումով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2011 12:35

Հունիսի 10-ին`ժամը  19.52-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 13 շենքի հարակից տարածքից դեղորայքային թունավորումով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն շենքի թիվ 25 բնակարանի բնակիչ,1987թ.-ին ծնված Սարգիս Մկրտչյանը :  Ս.Մկրտչյանի առողջական վիճակը բավարար է:

Նույն օրը՝ժամը 23.22-ին  տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Պարսեղովի փողոցի թիվ 11 տան բնակիչ,1991թ.-ին ծնված Սվետլանա Գալստյանը :  Ս.Գալստյանի առողջական վիճակը բավարար է:

 

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply