Ինչպես կարելի է երկարացնել ծաղկի կյանքը

ԲՈՒՅՍԵՐ, Օրվա լուր | | June 13, 2011 12:34

Հոլանդիայի գիտնականները հետազոտություններ են կատարել`   պարզելու, թե ինչպես կարելի է հատած, պոկած ծաղիկների կյանքը երկարացնել, որպեսզի շքեղ ծաղկեփնջերն   ավելի  ուշ թոշնեն:

Իհարկե, զարմանալի չէ, որ այս հարցը լուծելուն ձեռնամուխ են եղել հոլանդացի մասնագետները, քանի որ հայտնի  է, որ  Հոլանդիան ծաղկի գծով առաջատար է: Եվ ահա, արդյունքներն էլ ապշեցուցիչ են: Պարզվել է, որ ամենաարդյունավետ միջոցը  գազավորված` Coca-cola, Fanta, Sprite քաղցր ըմպելիքներն են:

Ծաղկամանի ջրում ավելացնելով այդ ըմպելիքներից`  հնարավոր է դարձել երկարացնել դրանց կյանքը:   Հետաքրքրական է, որ ծաղիկներին  ամենևին դուր չի եկել Coca-Cola Light-ը`   շաքարի  քիչ քանակի պատճառով, և  դրան հակառակ, Coca-cola-ի ազդեցությունը ծաղիկների վրա խիստ բարերար է եղել:

 

Դիտվել է 2554 անգամ:
Print Friendly

Leave a Reply