Լավագույններին` նաև դրամական պարգևներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 13, 2011 12:47

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մեկնարկեց «Առողջ ապրելակերպ» մարզական փառատոնը, որին մասնակցում են Ստեփանակերտի և շրջանների յոթական մարզիկներից կազմված մեկական թիմեր: Մասնակիցներն ուժերը կչափեն 16 կգ-ոց  կշռաքարի բարձրացման, պարանի ձգման, պտտաձողի վրա ձգումների վարժություններում, տեղից հեռացատկում, փոխանցավազքում, բազկամարտի և մինի ֆուտբոլ մրցումներում: Ուժեղագույն թիմերը կորոշվեն բոլոր մարզաձևերում հավաքած միավորների հանրագումարով: Թիմային և անհատական պայքարում արքի ընկնողները կստանան ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի  դիպլոմներ և դրամական պարգևներ:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply