Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150 ամյակին նվիրված երեկո Սանկտ-Պետերբուրգում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 13, 2011 12:29

Հունիսի 10-ին Սանկտ-Պետերբուրգի Կապելա համերգասրահում կայացավ հանդիսավոր երեկո` նվիրված գիտնական, բեւեռախույզ, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150 ամյակին:

 

Միջոցառումը կազմակերպել էր Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հայ համայնքի եւ տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությամբ:

 

Միջոցառումը սկսվեց Նանսենի մասին պատմող ֆոտոցուցահանդեսի բացումով եւ ֆիլմի ցուցադրմամբ:

 

Միջոցառմանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգի եւ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ, գիտնականներ, մտավորականներ, կառավարության աշխատակիցներ, դիվանագետներ:

 

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply