Հրդեհ` Երևանյան լճի հարակից տարածքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2011 12:31

Հունիսի 10-ին`ժամը 17.36-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքում`«Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.13-ին, մարվել`18.18-ին: Այրվել է 1 հա խոտածածկ տարածք:  Նույն օրը այրվել նաեվ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում`Իսակովի արձանի հարակից տարածքում՝2000 քմ, Իսրայելյան փողոցի թիվ 41 շենքի հարակից տարածքում՝  400 քմ, իսկ հունիսի 12-ին՝ Բագրատունյաց պողոտայի սկզբնամասում` Երևանյան լճի հարակից տարածքում  200 քմ մակերեսով խոտածածկ տարածքներ:

Նույն օրը՝ժամը 19.04-ին  ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Լոռու մարզում՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում` անասնապահական ֆերմայի տարածքում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժ.23:00-ին, մարվել` ժ.02:05-ին (վերադարձ ՀՓՋ` ժ.02:45-ին և ժ.01:15-ին):  Այրվել է Ա.Մարուքյանին պատկանող 1000 հակ անասնակեր:

Հունիսի 11-ին`ժամը 00. 51-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցի թիվ 36 տան հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Այրվել է Ա.Հարությունյանին պատկանող «ՎԱԶ-21099»  մակնիշի 20 ԼՏ 208 պետհամարանիշի  ավտոմեքենայի թափքը և սրահի ցուցիչների վահանակը:Նույնատիպ հրդեհ է բռնկվել նաեվ Նոր Արեշի թիվ 48 և թիվ 4 փողոցների խաչմերուկում՝ այրվել է  Գ.Գևորգյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 13 ՍՍ 113 պետհամարանիշի  ավտոմեքենայի թափքը:  Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

 

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply