Ավտովթար Ապարան-Ալագյազ ճանապարհին. 1 մարդ մահացել է, 4-ը հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2011 12:12

Հունիսի 12-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.30-ի սահմաններում Ապարան-Ալագյազ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ-BNC» մակնիշի  ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորներից մեկը (անձը չի պարզվել) տեղում մահացել է, իսկ «Ֆորդ-BNC»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply