Արտարժույթի միջազգային հիմնադրամի կայքը ենթարկվել է հակերների հարձակման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2011 11:48

ԱՄՀ-ի  պորտալը ենթարկվել է կիբեռհանցագործների հարձակման. գողացել են գաղտնի տվյալներ: Դեռ չորեքշաբթի օրն էին ԱՄՀ-ի աշխատակիցները տեղեկացել այդ մասին, սակայն Հիմնադրամի ղեկավարությունն արգելել էր աշխատակազմին  տվյալների արտահոսքի մասին հրապարակայնորեն հայտնել: ԱՄՀ-ի փորձագետները, որոնք աշխարհի երկրների մեծամասնության վերաբերյալ ֆինանսական գաղտնի տվյալներ գիտեն, համակարծիք են այն հարցում, որ հարձակումը խոշորածավալ է, սակայն դեռևս հրաժարվում են վերջնական գնահատական տալուց: ԱՄՀ-ի պաշտոնական հերկայացուցիչն ասել է.”կարող եմ միայն ասել, որ դեպք է արձանագրվել: Այն  չի ազդել մեր աշխատանքի սովորական ռեժիմի վրա”: Հայտնի է միայն, որ ապահովության համար, համակարգչային` ԱՄՀ-ի և Միջազգային բանկի տվյալների հաղորդման ցանցը փակվել էր: Նմանատիպ հարձակումներ վերջերս հաճախ են կատարվել, նույնիսկ մինչև Նիկոլյա Սարկոզիի գլխավոր մրցակից Սթրոս-Կանի ձերբակալությունը: Ներկայումս համակարգչային ցանցը կրկին վերականգնել է աշխատանքը, սակայն հետաքննությունը շարունակվում է:

 

 

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply