Կրկին երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2011 11:03

Նոր Զելանդիայի հարավում կրկին 6,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում  են ԱՄՆ երկրաբանության ազգային ծառայությունից:

Էպիկենտրոնը գտնվում է Քրայսթչերչ քաղաքից 13 կմ հեռավորության և 9 կմ խորության վրա: Աղետից  տուժել է 6 մարդ:

Սա արդեն երկրորդ երկրաշարժն է օրվա ընթացքում: Մի քանի ժամ առաջ Նոր Զելանդիայի հարավում 5,2 մագնիտուդ հզորությամբ ցնցումներ են եղել:

Ի դեպ, հենց այս քաղաքում փետրվար ամսին հզոր երկրաշարժ էր եղել, ինչի հետևանքով ավերվել էր քաղաքը: Այն ժամանակ զոհվել էր 181 մարդ, հարյուրավորներն էլ վնասվածքներ էին ստացել:

 

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply