Ռոնալդինիոյի աշխատավարձը կբարձրացվի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 25, 2009 14:29

ronaldinio«Միլան» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշել է բարձրացնել բրազիլացի Ռոնալդինիոյի աշխատավարձը: Առաջիկայում կիսապաշտպանն աշխատանքային նոր պայմանագիր կկնքի այդ ակումբի ղեկավարության հետ:

Ըստ դրա` ֆուտբոլիստը տարեկան կստանա 8 մլն եվրո: Ներկայումս Ռոնալդինիոն տարեկան վաստակում է 6,5 մլն եվրո: Բացի այդ, բրազիլացի խաղացողին առաջարկվելու է աշխատանքային պայմանագիրը երկարաձգել մինչև 2012 թվականը:

2012-ի մարտին Ռոնալդինիոն կդառնա 32 տարեկան:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply