Շվեդիայի ԱԳ նախարարն այսօր կժամանի Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | June 13, 2011 10:32

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր`  հունիսի 13-ին,  պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտը:

Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսված են Կարլ Բիլդտի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-շվեդական համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր, Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումները եւ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ներկայիս փուլը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների լայն շրջանակ:

 

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply