Աշխարհի ամենափոքր մարդը Ֆիլիպինների բնակիչ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2011 10:15

18-ամյա ֆիլիպինցի Ջունրի Բալուինգը գրանցվել է Գինեսի  ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենափոքր  հասուն մարդը:

Նրա հասակը 60 սմ է:

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 12-ին, նրա 18-ամյակի օրը: Մինչ այդ, նույն տիտղոսը պատկանում էր Նեպալի բնակիչ Խագենդր Տապա Մագարուին, որի հասակը 67 սմ էր:

Բալուինգի հայրը պատմում է, որ երեխան դադարել է աճել ծննդից մի քանի ամիս անց ու դրա պատճառն այդպես էլ չեն կարողացել  պարզել: Երիտասարդի եղբոր ու երկու քրոջ հասակը նորմալ է:

 

Դիտվել է 3011 անգամ:
Print Friendly

Leave a Reply