ԱՄՆ-ում բենզինը գնալով էժանանում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 13, 2011 9:24
Վերջին 3 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում բենզինի միջին գինը նվազել է 4%-ով և կարող է էլի կրճատվել` պահանջարկի կրճատման , նավթի գների անկման ու Սաուդյան Արաբիայում նավթարդյունահանման ավելացման հնարավորության շնորհիվ:
Հունիսի 10-ի դրությամբ երկրում մեկ գալոն (3,8 լ) ցածր տեսակի վառելիքն արժեր 3 դոլար 74 ցենտ: Մայիսի 20-ին` նույն ցուցանիշը կազմում էր 3 դոլար 91 ցենտ: Ուրբաթ օրը նյույորքյան ապրանքային բորսայում թեթև նավթի (ծծմբի նվազ պարունակությամբ) մեկ բարելի գինը իջավ 2 դոլար 64 ցենտով և առևտրային օրվա վերջում արդեն կազմում էր 99 դ 29 ց:






Facebook
Tweet This
Email This Post
