Թուրքիայում կառավարող կուսակցությանը թույլ չեն տվել սահմանադրությունը փոխել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 13, 2011 8:59
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում հաղթած արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) չի հավաքել անհրաժեշտ քանակով ձայներ` սահմանադրությունը փոփոխելու իրենց պլաններն անարգել իրականացնելու համար: «Ալ Ջազիրայի» տվյալներով, կառավարող կուսակցությունը ստացել է ձայների 50,1 %-ը, համապատասխանաբար, խորհրդարանական 550 տեղից ստանալաով 326-ը: Այս արդյունքը հնարավորություն է տվել ձևավորել միակուսակցական կառավարություն, իսկ այն ղեկավարող Ռեջեփ Թայիփ Էրդողանին` երրորդ անգամ վերընտրվել վարչապետ: Սակայն, սահմանադրությունը փոփոխելու համար կառավարությունը պետք է հանրաքվե անցկացնի, քանի որ առանց դրա կուսակցությունը կարող էր սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել միայն այն դեպքում, եթե խորհրդարանում ստանար 330 տեղ:






Facebook
Tweet This
Email This Post
