Ավստրալիայում ստեղծել են սաքսաֆոնիստների ամենամեծ նվագախումբը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 12, 2011 16:01

Ավստրալիայում նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել սաքսաֆոնի համաժամանակյա նվագի գծով:

Ինչպես հաղորդում է “Ասոշիեյթեդ պրես” գործակալությունը, շաբաթ` հունիսի 11-ին, Սիդնեյում  հավաքվել են 940 տարբեր տարիքի և վարպետության աստիճանի սաքսաֆոնիստներ: Բոլորը միասին կատարել են «Waltzing Matilda» և «Happy Birthday» կոմպոզիցիաները: Ակցիան իրականացվել է ի պատիվ  տեղի ջազի և բլյուզի փառատոնի բացման:

Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանվել է 2008-ին Թայվանում ջազի փառատոնի ժամանակ, երբ սաքսաֆոնի միաժամանակյա նվագի համար հավաքվել էր 918 երաժիշտ:

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply