Գերմանացիները հայտնաբերեցին պաթոգեն աղիքային վարակի աղբյուրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | June 12, 2011 13:13
Վտանգավոր աղիքային վարակ առաջացնող մանրէները գտնվել են Գերմանայի Հյուսիսային Հռենոս դաշնային երկրամասում` Վեստֆալիայում աճեցված հատիկավոր բույսերում: Սպառողների պաշտպանության նախարարությունում հայտնեցին, որ այդ մասին գրում է “Նովոստի” գործակալությունը` հղում անելով N-24-ին:
Սա վարակի տարածման հիմնական վարկածի առաջին փաստացի հաստատումն է: Սածիլները հայտնաբերվել են երեք հոգուց բաղկացած մի ընտանիքի տնտեսությունում, որոնցից երկուսը հիվանդացել են:
ԳԴՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոլգեր Այհելեն, հղում անելով Վտանգների գնահատման դաշնային ինստիտուտի (BfR) փորձաքննության արդյունքներին, հայտնել է, որ E.Coli աղիքային ցուպիկը, որ հայտնաբերվել էր Բինենբյուտելում` գյուղական տնտեսության բանաջարեղենային սածիլներում, ճիշտ և ճիշտ համընկնում է այն վարակին, որը աղիքային հիվանդությունների ալիք է առաջացրել Գերմանիայում: “Նման արդյունքները ևս մի կարևոր վկայություն են այն իրողության, որ բանջարեղենի սածիլները E.Coli վարակի աղբյուր են”,- ասել է Այհելեն:
Սակայն վարակի ճշգրիտ աղբյուրը դեռևս մնում է հանելուկ: Թե ինչպես է E.Coli-ն հայտնվել Ներքին Սաքսոնիայի ֆերմայում, դեռևս պարզ չէ: Մինչև վերջ չի բացահայտվել նաև այդ տնտեսության մատակարարման շղթան, նշել է Հյուսիսային Հռենոսի` Վեստֆալիայի գյուղատնտեսության նախարար Յոհաննես Ռեմելը:
Ուրբաթ Գերմանիայի իշխանությունները չեղյալ համարեցին սննդում հում վիճակում վարունգ, լոլիկ և հազար չօգտագործելու մասին իրենց հանձնարարականը: Այսուհանդերձ, համաճարակը, ըստ բժիշկների, արագությունը չի մեծացնում: Անցած օրերի ընթացքում վարակվածների թիվն անցել է 3 հազարը: Ինչպես հայտնում է “Վեստին”, կան զոհեր: Ըստ ամենայնի, Գերմանիայի իշխանությունները դեռ պետք է շատ հարցերի պատասխանեն: Այդ հարցերն առկա են ինչպես գերմանացիների, այնպեռս էլ նրանց հարևանների շրջանում:
– Դռևս լրիվ պարզ չէ, թե հատկապես ինչ է տեղի ունեցել այդ ֆերմայում,- ասել է “Ռոսբլատին” տված հարցազրույցում Ուորիկի համալսարանի (Մեծ Բրիտանիա) պրոֆեսոր Ուին Գրանտը,- բայց կարծում եմ` բանն այն է, որ աճեցվում են լոբու սածիլներ. Դրանք աճեցվում են մեծ քանակությամբ գոլորշու օգտագործմամբ: Դա կարող է տաք և խոնավ միջավայր ստեղծել, որում հայտնվել է մանրէն ու այնուհետև արագ տարածվել:






Facebook
Tweet This
Email This Post
