Իսրայելը պատրաստ է Իրանին ռազմական հարված հասցնել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 4, 2009 17:36
Իսրայելը չի պատրաստվում հրաժարվել Իրանի նկատմամբ գործողությունների հնարավոր որևԷ տարբերակից` չբացառելով նաև Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորությունը. հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը` հակառակ ժամեր առաջ իր երկրի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի` Մոսկվայում արած հայտարարությանը, թե Թելավիվը ռազմական հարված չի հասցնի Թեհրանին:
«Կրկնում են այն, ինչ միշտ ասել եմ. բոլոր տարբերակները հնարավոր են»,- հայտարարել է Բարաքը` երեկ Վաշինգտոնում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը:
Նախարարի խոսքով` Իսրայելը պաշտպանում Է նախագահ Օբամայի` Իրանին միջուկային ծրագրի զարգացումից հրաժարվել ստիպելու նախաձեռնությունը: Սակայն իրենք պատրաստ են հետևել այս գաղափարին միայն որոշակի ժամկետի ընթացքում: «Մենք խոսում ենք մի քանի ամսվա մասին, բայց ոչ ավելիի»,-շեշտել է Էհուդ Բարաքը:
Իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել Է, որ եթե Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից, նրան մեկուսացում Է սպասում:
Սարկոզին իրանական կողմին կոչ Է արել անսալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից եւ բանակցություններ սկսել միջազգային հանրակցության հետ: Նախագահի համոզմամբ` հակառակ դեպքում բոլոր ոլորտներում Իրանը կհայտնվի միջազգային խիստ մեկուսացման մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
