ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ ինքնաթիռ են գրավել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 12, 2011 12:43

F-15 երկու կործանիչ  գրավել են մի ոչ մեծ քաղաքացիական ինքնաթիռ ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ` Քեմփ Դեվիդում` Մերիլենդ նահանգում թռչելիս, որտեղ Բարաք Օբաման ընտանիքով անցկացնում է ընթացիկ հանգստյան օրերը: Այդ մասին կիրակի հաղորդեց  “Ֆրանս պրես” գործակալությունը:

 Օդաչու Բիչկրաֆտ Բոնանզան չէր պատասխանում Երկրի կանչերին, ուստի շաբաթ տեղական ժամանակով ժամը 15:25-ին մոտ ինքնաթիռը գրավվեց նախագահի նստավայրից մոտ 18 կմ հեռավորության վրա: Կործանիչները ուղեկցեցին ինքնաթիռը մինչև Հեյգերսթաուն, ուր այն բարեհաջող վայէջք կատարեց: Հյուսիսային Ամերիկայի տիեզերաօդային պաշտպանության հրամանատարությունից հայտնել են, որ նախագահի և նրա ընտանիքի անվտանգությանը սպառնալիք չի եղել, սակայն գրավումը կատարվել է “ավելորդ զգուշավորության” պատճառով:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply