Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 12, 2011 8:43

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:
Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխանել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սահմանագծի ողջ երկարությամբ վստահորեն ապահովել ղարաբաղյան դիրքերի անվտանգությունը:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply