«Փյունիկի» երրորդ պարտությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 11, 2011 21:44

Հունիսի 11-ին կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի երկու հանդիպում: «Բանանցը», արժանի խաղ ցուցադրելով,  2:1 հաշվով առավելության հասավ «Իմպուլսի» նկատմամբ: Իսկ ահա, Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս  անսպասելիորեն պարտվեց «Շիրակին»` 0:2: Ընդ որում, դա «Փյունիկի» 3-րդ պարտությունն է ընթացիկ առաջնությունում:

Տեխնիկական արդյունքներ

«Շիրակ»-«Փյունիկ»` 2:0 (1:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար`
Գևորգ Եղոյան
Գոլերը` Անդրանիկ Բարիկյան, 30, Գևորգ Հովհաննիսյան, 72

 

«Բանանց»-«Իմպուլս»` 2:1 (1:1)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար`
Արման Ամիրխանյան
Գոլերը` Բրունո Կորեա, 21, Արտակ Դաշյան, 51 («Բանանց»), Ռոման Հարկուշա, 42 («Իմպուլս»)

 

Մրցաշարային աղյուսակ

Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
Ուլիս 11 7 2 2 16 8 23
Գանձասար 11 6 4 1 16 6 22
Փյունիկ 12 6 3 3 20 14 21
Իմպուլս 12 5 2 5 16 15 17
Միկա 11 4 3 4 13 11 15
Շիրակ 12 3 3 6 10 14 12
Բանանց 12 2 5 5 14 19 11
Արարատ 11 1 2 8 7 25 5
Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply