Մինասի որմնանկարները գաղտնի տեղափոխել են Երևան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 11, 2011 15:16
Մինասի որմնանկարները երեկ գաղտնի Գյումրուց բերվել են Երևան այն պահին, երբ մշակույթի նախարարությունում Գյումրու մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական խումբն ու Մինաս Ավետիսյանի որդին քննարկելիս են եղել որմնանկարների շուրջ բարձրացած աղմուկն ու խնդրի լուծումը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
«Այդ պահին, երբ նախարարությունում քննարկվել է այդ հարցը, ոգևորված ներս է մտել նախարարության աշխատակիցներից մեկը և ուրախությամբ տեղեկացրել, որ Մինասի որմնանկարները բարեհաջող հասել են Երևան»,– ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ մինչ Գյումրու մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական խումբը և մշակույթի նախարարությունը մի քանի անգամ հանդիպել և քննարկել են խնդիրը, օրեր առաջ Գյումրու «Գալվանոմետր» և Էլեկտրատեխնիկական գործարանների պատերից հանվել են Մինասի նկարները, փաթաթվել ու պահվել են պահեստում՝ մինչև բանակցություններով կորոշվեր նրանց հետագա ճակատագիրը։ Բարսեղյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ, փաստորեն, գյումրեցիներին «նախարարությունը քցեց»։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
