Կանադահայերը հացադուլ են սկսել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 11, 2011 15:13
8 կանադահայեր երեկ 72–ժամյա հացադուլ են սկսել Կանադայի Տորոնտո քաղաքում։ Երիտասարդները հունիսի 12–ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, բողոքում են Թուրքիայի կառավարության կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների դեմ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտման, խոսքի ազատության խլացման, քուրդ և քրիստոնյա փոքրամասնությունների կեղեքումների դեմ, որոնք ընկալվում են որպես երկրորդ կարգի քաղաքացիներ,և որոնց կուսակցություններն այդ երկրում արգելված են, նրանց առաջնորդները՝ բանտերում, պատրիարքարանները՝ փակ։
Ակցիայի կազմակերպիչը Կանադայի ՀՅԴ երիտասարդական միությունն է։
«Մենք այստեղ ենք, և մեզ զրկում ենք հացից, որպեսզի կիսենք մեր նախնիների կրած տառապանքի մի փոքր մասը։ Չնայաց 96 տարի է անցել, աշխարհը, սակայն, չի կարողանում մոռանալ Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի և հաշտվի իր պատմության հետ, որպեսզի ցեղասպանությունը չկրկնվի»,– ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Հացադուլը կավարտվի ցույցով, որը տեղի կունենա երկուշաբթի՝ Տորոնտոյում Թուրքիայի հյուպատոսության շենքի դիմաց։
Ինչպես հաղորդում է Asbarez.com կայքը, ցուցարարները Թուրքիայի նորընտիր պաշտոնյաներին մեսիջ կուղարկեն առ այն, որ կանադացիները և միջազգային հանրությունը հանդես չի գա լուռ դիտորդի կարգավիճակում՝ տեսնելով, թե Թուրքիայի կառավարությունն ինչպես է զրկում իր քաղաքացիներին մարդու հիմնարար իրավունքներից և մերժում Ցեղասպանությունը։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
