Բարսելոնում անցկացվող շախմատի մրցաշարում հաջող է մեկնարկել Սերգեյ Գրիգորյանցը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 25, 2009 14:31

chess2Բարսելոնում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանցը:

Մեր հայրենակիցն առաջին երեք տուրում միայն հաղթանակներ տարավ, իսկ 4-րդ տուրում միավորը բաժանեց մրցակցի հետ: Գրիգորյանցը վաստակել է 3,5 միավոր և մի խումբ շախմատիստների հետ միասին բաժանում է 8-25-րդ տեղերը:

Առաջատարների շարքերում «նեղվածք» է:  Յոթ շախմատիստներ` Վյաչեսլավ Իկոննիկովը, Ալեքսանդր Իպատովը, Դավիդ Նիետո Լարինոն, Օմար Քուինտինա Ալմեյդան, Ալեքսանդր Ֆիերը, Հեկտոր Բելլիդո Մեստրեն, Լուչ Բերգեսը 4-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Մրցաշարին մասնակցում է 276 շախմատիստ:

Մրցաշարում խաղացվելու է 9 տուր:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply