Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը կայցելի Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | June 11, 2011 10:53

Հունիսի 13-14-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտը (Carl Bildt):

 

Այցի ընթացքում նախատեսված են Կարլ Բիլդտի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

 

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-շվեդական համագաործակցության հետագա ընլդայնմանն առնչվող հարցեր, Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումները եւ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ներկայիս փուլը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ:

 

 

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply