Վրաստանի էկոնոմիկայի նախարար. 2010-ին Վրաստան այցելած 2 միլիոնից ավելի տուրիստների 500 հազարը հայերն են եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 11, 2011 7:29

Հայաստանին եւ Վրաստանին կապում են լավ տնտեսական հարաբերությունները եւ այդ առումով զարգացման միտում է նկատվում»,-հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Քոբալիան, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Մեր երկրների միջեւ հրաշալի տնտեսական հարաբերություններ են, որը զարգացում է ապրում: Դրա ապացույցն է երկու երկրների միջեւ շուկայական շրջանառության աճը: Հատկանշական է նաեւ, որ Վրաստան այցելող տուրիստների մեծամասնությունը հայեր են: Անցյալ տարի 2 միլիոնից ավելի տուրիստների 500 հազարը հայերն են կազմել: Վրաստանի համար շատ կարեւոր է, որ հայ տուրիստների հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ ավելի աճի»,-ընդգծել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարը:

 

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply