Ինչո՞ւ է չեղյալ հայտարարվել Իրանի նախագահի այցը Հայաստան. Սենսացիոն մանրամասներ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 11, 2011 7:15
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հունիսի 6-ին վերջին պահին չեղյալ է հայտարարվել այն պատճառով, որ իրանական իշխանություններն արգելել են նրա շրջապատի երկու անդամների դուրս գալ երկրից: Այդ մասին հայտնում է MEMRI BLOG կայքը` վկայակոչելով իրանական Fararu կայքը:
Ահմադինեժադի ավագ խորհրդական Մոջթաբա Սամարե Հաշեմին ասել է, թե այցը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, սակայն կարծիք կա, որ հարցը կապված է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի եւ Ահմադինեժադի անձնական հակասությունների հետ:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
