Յուրա Մովսիսյանը բեկում է մտցնում խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 11, 2011 7:26

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակում է: Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում նա գոլի հեղինակ է դարձել: Մովսիսյանի թիմը` «Կրասոնոդարը», արտագնա խաղում հաղթել է «Ռոստովին»` 3:1 հաշվով: Յուրան , գնդակ խփելով 46-րդ րոպեին, իր թիմին առաջ է մղել: Մինչ այդ էլ Մովսիսյանը գոլային փոխանցման հեղինակ էր դարձել: Հունիսի 14-ին կայանալի հաջորդ խաղում նրա թիմը Կրասնոդարում կհուրընկալի Նիժնի Նովգորոդի «Վոլգային»: «Կրասնոդարը» 12  խաղից հետո վաստակած 14 միավորով մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղում է:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply