Շիմպանզեից տուժած ամերիկուհու դեմքը լիովին փոխարինել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 11, 2011 1:06

Անբողջովին փոխարինել են շինպանզեից տուժած ամերիկուհու դեմքը: Համարյա  100-կիլոգրամանաոց ընտանի շիմպանզեն 2009թ. փետրվարին Ստեմֆորդ քաղաքում հարձակվել էր 57-ամյա Չարլա Նեշի վրա, երբ վերջինս եկել էր ընկերուհու մոտ ,որպեսզի նրան օգնի փողոցից տուն բերելու Տրեվիս շիմպանզեին, որը նկարահանվել էր մի քանի գովազդային հոլովակներում: Վիրահատությունը կատարվել է Բոստոնի  Brigham & Women հիվանդանոցում և տևել է մոտ  20 ժամ, վիրահատությանը մասնակցում էին ավելի 20 վիրաբուժ, բուժքույրեր և  անեսթիզիոլոգներ:  Երբ Նեշը փորձել է շիմպանզեին գայթակղել խաղալիքով,   կապիկը հարձակվել է նրա վրա: Չարլան զրկվել էր երկու ձեռքերի դաստակներից, քթից, շրթունքներից, կոպերից, գլխուղեղի վնասվածք էր ստացել և ամբողջովին կորցրել էր տեսողությունը: Բժիշկները հրաշք էին համարում նրա ողջ մնալը:  Վիրահատության ընթացքում բժիշկները փորձել են փոխպատվաստել տուժողի ձեռքերը, բայց հրաժարվել են այդ մտքից, քանի որ հիվանդի օրգանիզմը չի ընդունել պատվաստը:

 

Չարլայի եղբայր Ստիվը վիրահատությունից հետո հաղորդեց, որ իր քույրը դեմքի հետ միասին ստացել է նաև ատամներ: Հիմա նա ամենաշատը երազում է համբուրգեր ուտել:

Այժմ Նեշը հրաժարվում է աշխարհին ցույց տալ իր դեմքը, բայց նրա դուստրը ասում է, որ մոր տեսքը “Ֆանտաստիկ է”:

Բժիշկները ասում են , որ Նեշը նման չի ինքն իրեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1572 անգամ:
Print Friendly

Leave a Reply