Մեկուկես տարեկան երեխային խեղդել են, որովհետև նա “շատ բարձր էր լալիս”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 10, 2011 19:27

Կանզաս Սիթիում քրեական գործ է հարուցվել Ջերմեյն Ջոնսոնի սպանության առիթով. Երեխան ընդամենը մեկուկես տարեկան էր: Անպաշտպան երեխային խեղդել են ջրով լցված լոգարանում: Կասկածյալը նրա 5-ամյա ընկերուհին է: Անցյալ շաբաթ երեխաներին ծնողները թողել էին 16-ամյա, հոգեպես անհավասարակշիռ ընկերուհու մոտ և իրենց գործերով գնացել: Աղջիկը քնել է ` փոքրերին առանց հսկողության թողնելով: Երբ փոքրիկներն ազատություն են ստացել, 5-ամյա աղջնակը ճստիկի ձեռքից բռնել ու լողասենյակ է տարել: Մի քանի ժամ դրանից առաջ, երեխաները լողացել էին ու լոգարանը դեռևս լիքն էր ջրով: Փոքրիկ մարդասպանը տղային մտցրել է ջրի մեջ ու պահել այնքան, մինչև նա այլևս չի շարժվել: Երբ եկել է ոստիկանությունը, աղջիկն իր արարքը  բացատրել է, որ` տղան շատ բարձր էր լալիս: Միսսուրիում  քրեական գործ հարուցելու համար տարիքային սահմանափակում չկա, դրա համար էլ աղջիկը կարող է պատժաժամկետ ստանալ  կանխամտածված սպանության համար:

Դիտվել է 2026 անգամ:
Print Friendly

Leave a Reply