«Գանձասար»-ի ֆուտբոլիստ Արսեն Ավետիսյանը որակազրկվել է մեկ խաղով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 25, 2009 13:20

9Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում որոշվել է Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի խաղացող Արսեն Ավետիսյանին որակազրկել մեկ խաղով:

Օգոստոսի 15-ին` մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտում կայացած Երևանի «Կիլիկիա»-«Գանձասար» հանդիպման ժամանակ, նա իրեն անվայել էր պահել, նաև հրել էր մրցավարին, որի համար գլխավոր մրցավար Վահան Մինասյանը ֆուտբոլիստին հեռացրել էր խաղադաշտից:

Որպես տուգանք «Գանձասար» ակումբը կվճարի 50 հազար դրամ:

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply