Որպես պարգև` ավտոմեքենա
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 10, 2011 19:21
Այսօր Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում Հայկ Պետրոսյանը 386 պտույտ կատարեց պտտաձողի վրա: Այս նվաճումն արժանի է Ռեկորդների գինեսի գրքում արձանագրվելու: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա էր նոր ռեկորդի սահմանմանը: Նա առաջինը շնորհավորեց երիտասարդ մարմնամարզիկին` հայտնելով, որ Հայկն օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արժանի հետնորդն է և նվաճման համար որպես պարգև կստանա ավտոմեքենա:






Facebook
Tweet This
Email This Post
