Ամերիկյան դպրոցում խոզ են պահում` աղբը հավաքելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 10, 2011 19:05

Ամերիկյան դպրոցում նոր աշխատակից է հայտնվել` Թեոդոր անունով խոզը, որի աշխատանքը  երեխաների ճաշի մնացորդը “մաքրելն” է: Ամենաշատը նա խնձոր, գազար ու հաց է սիրում: Ամերիկյան դպրոցների բակերում աղբ է թափթփված ու լանչի մնացորդներ և յուրաքանչյուր դպրոց այդ հարցն ինքն է լուծում: Ամենաինքնատիպ որոշումն ընդունել է Օրեգոնի Sage Community դպրոցը` մնացորդների “մշակման” համար “աշխատանքի” ընդունելով խոզուկին: Նա իր պարտականություններին անցել է մայիսի սկզբից ու մեկուկես ամսվա ընթացքում  դրսևորել իրեն որպես անփոխարինելի աշխատող: Ամեն օր չորքոտանի-հավաքարարը շրջում է իր օբյեկտում ու մաքրություն անում: Ընդ որում, աշխատանքի գերազանցիկն ուտում է ամեն ինչ` առանց բացառության.  ձվի ու բանանի կեղևներ, մի խոսքով ամեն ինչ: Սակայն կա մի բան, որը տանել չի կարողանում, ցիտրուսներ չի սիրում Թեոդորը: Նրա  փայլուն աշխատանքը հիացնում է անխտիր բոլորին: Շատ ընտանիքներ, գաղափարից ոգեշնչված, այլևս սննդի մնացորդներն աղբը չեն նետում.  ուղարկում են Թեոդորին: Աշակերտները շատ են սիրում նրան, իսկ մեծերն էլ նկատում են, որ խոզուկն իր ներկայությամբ շատ բան է սովորեցնում երեխաներին, հատկապես` խնամք:

 

 

 

Դիտվել է 1799 անգամ:
Print Friendly

Leave a Reply