Բորիս Նեմցովի ավտոմեքենայի վրա զուգարանակոնք են նետել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 10, 2011 18:45

“Համերաշխություն” շարժման  քաղաքական խորհրդի անդամ Բորիս Նեմցովը հայտարարել է, որ անհայտ չարագործներն իր ավտոմեքենայի վրա զուգարանակոնք են նետել: Նրա խոսքով, մոտավորապես գիշերվա ժամը երկուսին տունդարձի ճանապարհին նրա Range Rover մեքենայի վրա նետել են զուգարանակոնք,ինչի հետևանքով մեքենայի ծածկը ծռմռվել է, փշրվել դիմապակին ու վնասվել ղեկավարման վահանակը: Չնայած  ոստիկանություն է եկել, այնուամենայնիվ քրեական գործ չի հարուցվել: իրավապահ մարմինները դեռևս չեն հաստատել ու չեն էլ հերքել կատարվածը:

 

 

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply