ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսարը` Ասադին. “1100 սպանվածը` չափից դուրս է”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 10, 2011 16:02

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսար Նավի Պիլեյը հունիսի 9-ին կոչ է արել Սիրիայի կառավարությանը` դադարեցնել քաղաքացիների բնաջնջումը: Նա նշել է, որ  Սիրիայում ընդդիմության ակցիաների սկզբից ի վեր սպանվել է առնվազն 1100 մարդ, 10 հազարն էլ հայտնվել է բանտում:”Դժվար է պատկերացնել, որ իշխանությունը փորձում է   զրահամեքենաներով,  հրետանիով ու դիպուկահարներով իր կամքը  պարտադրել քաղաքացիներին: Դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է”: Պիլեյը պնդում է, որ Դամասկոսը թույլ տա ՄԱԿ-ի պատվիրակությանը երկիր գալ և հետազոտել երկու կողմերից հնչող մեղադրանքները, այդ թվում նաև, որ իբր Սիրիայի ուժային կառույցների 120 աշխատակից սպանվել է “ինչ որ զինված խմբավորման կողմից”:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply