Գյուղմթերքի տոնավաճառ` շաբաթ-կիրակի օրերին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 10, 2011 15:45

Հայաստանյան վերամշակող ընկերությունների’ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրած նախատեսումներով’ 2011թ-ին կմթերվի 144 հազար 155 տոննա խաղող: «Եթե եղանակը բարեհաճ գտնվի, այս տարի նորմալ արդյունքներ կարձանագրենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը’ ներկայացնելով նախորդ տարվա մթերման ծավալները, ըստ որոնց’ 2010 թ-ին մթերվել է 135 հազար տոննա խաղող, որի դիմաց վճարվել է 16 մլրդ 789 մլն դրամ: Ընդհանուր մթերման միջին գինը նախորդ տարում կազմել է 124.4 դրամ:

Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքով’ արտահանման ծավալներն այս տարի նույնպես աճի միտում ունեն: «Միայն «Սպայկա» ընկերությունն այս տարի պատրաստվում է 20 հազար տոննա պտուղ-բանջարեղեն արտահանել»,-հայտնեց նա:

Ի պատասխան ներքին շուկայի պահանջարկի բավարարման վերաբերյալ հարցին’ Ռ. Մակարյանը տեղեկացրեց, որ նախարարության 2011 թ-ի ծրագրերի մեջ մտնում է ստեղծել հատուկ տոնավաճառներ, որտեղ շաբաթ եւ կիրակի օրերին բոլոր վաճառողները կներկայացնեն իրենց գյուղմթերքը: Նմանօրինակ վաճառքի կետեր մայրաքաղաքում կլինեն 3 տեղ, որոնք, փոխնախարարի խոսքով, առավելագույնս հարմար կլինեն բոլոր բնակիչներին:

 

Դիտվել է 1874 անգամ:
Print Friendly

Leave a Reply