Գրադարաններում առաջիկայում կհիմնվեն գրախանութներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 25, 2009 13:14

stack-of-booksԱռաջիկայում Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող գրադարաններում կհիմնվեն գրախանութներ:

Ըստ փոխնախարար Արթուր Պողոսյանի` գրախանութների ստեղծման հիմնական նպատակը պետական գրավաճառ ցանցի վերականգնումն է, ինչն այսօր որպես այդպիսին գոյություն չունի:

Պողոսյանն ասել է, որ ամեն տարի պետական միջոցներով մեծ քանակությամբ գրքեր է տպագրվում և միայն անվճար բաշխումով դրանք հանրությանը ներկայացնել հնարավոր չէ:

«Մասնավոր գրախանութները, որոնց թիվն առանց այն էլ քիչ է, պետական միջոցներով տպագրված գիրքը կարող են դնել վաճառքի ըստ ցանկության և լուրջ խնդիր ունենք իրացման տեսանկյունից: Մեր կողմից ստեղծված գրախանութների համար կլինի պարտադիր և գրավաճառությունը պետական ցանցի միջոցով կիրականացվի»,-ասել է Պողոսյանը «Արմենպրես»-ին:

Գրադարանները գրքի վաճառքից ստացված շահույթը կարող են օգտագործել իրենց խնդիրների լուծման նպատակով:

Այժմ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ գրադարանների շենքերում տեղը հստակեցնելու, գույքի ձեռքբերման ուղղությամբ:

Փոխնախարարն ասել է, որ հաջողության դեպքում գրախանութներ կբացվեն նաև համայնքային գրադարաններում:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply