Սուրճ. բացահայտվել է ևս մի կարևորագույն հատկություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 10, 2011 15:39

Քաղցկեղի ազգային ինստիտուտի հետազոտողներին հաջողվել է բացահայտել համով ու բուրավետ տաք  ըմպելիքի  մի կարևորագույն հատկություն ևս. պարզվել է, որ սուրճը կարող է հեպատիտով հիվանդի լյարդը բուժել: Ամերիկայի մասնագետների հետազոտությունները վկայում են, որ հեպատիտով այն հիվանդները, որոնք օգտագործել են օրական առնվազն 2 գավաթ սուրճ` կազդուրվել են ավելի արագ, քան չօգտագործողները:  Ըստ երևույթին, սուրճն օգնում է օրգանիզմին հեպատիտի  ժամանակ  նշանակվող դեղորայքները  յուրացնելուն: Ավելի վաղ , գիտնականներին հաջողվել էր պարզել, որ սուրճը զարկերակային ճնշման վրա ազդեցություն չունի, ըստ այդմ,  բարձր ճնշում ունեցողները ևս կարող են սուրճ վայելել:

 

Դիտվել է 1885 անգամ:
Print Friendly

Leave a Reply