Հիլարի Քլինթոնը հեռանում է պետքարտուղարի պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 10, 2011 14:33

Ամենահայտնի կին քաղաքական գործիչներից մեկը  մտադիր է  հրաժարվել իր պաշտոնից և սեփական թեկնածությունն առաջադրել Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում:

Հայտնի է, որ նախագահ Օբաման տեղյակ է պետքարտուղարի որոշման մասին: Ամենայն հավանականությամբ, Քլինթոնն այդ պաշտոնը կզբաղեցնի 2012-ից, եթե Համաշխարհային բանկի ներկայիս գործող  ղեկավար Ռոբերտ Զելկինն ազատվի  աշխատանքից:

Ինքը` Հիլարի Քլինթոնն, առայժմ պաշոնական ոչ մի մեկնաբանություն չի տվել:  Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել նրա հնարավոր հրաժարականի մասին լուրերը:

Ավելի վաղ պետքարտուղարը հայտարարել էր, որ մտադիր չէ 4 տարուց ավել զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը: Ի դեպ , Հիլարի Քլինթոնը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում է  է 2009-ից:

 

 

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply