Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված 2011թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպմանը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | June 10, 2011 14:57
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2011թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը եւ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը: Ելույթներ են ունեցել նաեւ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանն ու շրջվարչակազմերի ղեկավարները:
Բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2011թ. հունիսի 15-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձեւավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ եւ առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության նախագահին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս գործընթացի ողջ ընթացքը պետք է լայնորեն լուսաբանվի:






Facebook
Tweet This
Email This Post
